Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի գները կնվազեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ պատերազմի ավարտը կարող է տեղի ունենալ նաև ընտրություններից առաջ, սակայն իր գնահատմամբ՝ առավել հավանական է, որ այն կավարտվի դրանցից անմիջապես հետո։ Նա նաև կրկին պնդել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն։
Միաժամանակ, նավթի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Brent տեսակի նավթի գինը վերջին օրերին գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակում են խաթարել նավթի մատակարարումները։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը, իր գնահատմամբ, այլևս երկար չի կարող դիմակայել պատերազմին։