Անիին դեռ մի քանի վիրահատություն է սպասվում. վիճակն ավելի ծանր է, մեղմ է ներկայացվում պաշտոնապես. Աբրահամյան

կողմից admin2

<<Պարզվում է Ադրբեջանցու կրակոցից վիրավոր կնոջ վիճակը շատ ավելի վատ է, մեղմ է ներկայացվում պաշտոնապես։ Հարազատների պնդմամբ՝ բժիշկները պայքարում են Անիի ոտքը փրկելու համար: Վերջինիս դեռ բազում վիրահատություններ են սպասվում:

Հարազատները զայրացած են ինչպես տվյալ գյուղի վարչական ղեկավարի, այնպես էլ իշխանությունների վարքից, որոնք ակնհայտորեն խեղաթյուրել են իրականությունը:

Առողջություն իրական սխրանք գործած Անի Ավետիսյանին և նրա երեխաներին:

Այս թեման բոլոր առումներով պետք է պահել ուշադրության կենտրոնում` նաև սատարում ապահովելով այս ընտանիքին>>,- հայտնում է Աժ նախկի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հղում անելով Անի  Ավետիսյանի հարազատների տված հարցազրույցին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode