Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ընդունելության ժամանակ

կողմից admin1
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփվել են Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը նստած են կողք կողքի և զրուցում են։ Նրանց զրույցի բովանդակության մասին չի հաղորդվում։
 
Ընդունելությունը կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ անցկացված մշակութային ծրագրի շրջանակում։ Ինչպես հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, պետությունների ղեկավարներն այցելել են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտի, որտեղ ծանոթացել են Համագործակցության երկրների մշակույթի և ազգային կերակրատեսակների փառատոնի տաղավարներին։
Փառատոնին առանձին տաղավարով ներկայացել էր նաև Հայաստանը։
Այնտեղ հյուրերին ծանոթացրել են հայկական ազգային մշակույթին և խոհանոցին։
Տաղավարներն այցելելուց հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում էլ Փաշինյանն ու Ալիևը հայտնվել են նույն սեղանի շուրջ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode