Այսօր Մասիսի համայնքապետարանի կողմից բացահայտվել է ինքնակամ շինարարության խոշոր դեպք, որն իրականացվել է Մասիս համայնքի բնակիչ Մհեր Ենգիբարյանի կողմից, գործն ուղարկվել է դատախազություն։
«Համայնքապետարանի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։ Դեպքի առնչությամբ կիրականացվի վարչական վարույթ, իսկ անհրաժեշտ նյութերը կուղարկվեն համապատասխան իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված ընթացակարգով։
Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ցանկացած շինարարական աշխատանք պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով՝ անհրաժեշտ թույլտվությունների առկայությամբ։
Զգուշացնում ենք, որ ապօրինի շինարարության յուրաքանչյուր դեպք կարժանանա համապատասխան արձագանքի, իսկ իրավախախտումների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները։
Օրենքի պահանջների պահպանումը պարտադիր է բոլորի համար»,- այս մասին գրված է համայքապետարանի հրապարակած հաղորդագրության մեջ։


