22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն Քննչական կոմիտեն չի հստակեցնում՝ որ իրավական հիմքով է այն քննվում՝ սպանությա՞ն, թե ինքնասպանության։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։
Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝Վարդենիսի զորամասում։