Փեզեշքիան․ Տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով

կողմից admin3

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անհնար է հասնել իրական անվտանգության ու կայունության, քանի դեռ տարածաշրջանի որևէ հատված ենթարկվում է ապակայունացնող քայլերի և տնտեսական ճնշման։

Փեզեշքիանը ընդգծել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի միայն հանդիպումներով։

Նրա խոսքով՝ այն պետք է դառնա ճգնաժամերի կարգավորման, երկխոսության պահպանման, լարվածության սրման կանխման և տարածաշրջանի երկրների միջև գործնական համագործակցության զարգացման իրական գործիք։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode