ԵՄ-ն երբեք ՀՀ֊ին չի խնդրել դադարեցնել ՌԴ հետ հարաբերությունները․ Վասիլիս Մարագոս

կողմից admin2

Հայ և թուրք լրագրողները համատեղ մեդիա շրջայցի ամփոփիչ հանդիպման ընթացքում Երևանում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկման առանցքում եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։

Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանի հետ ԵՄ համագործակցության խորացումը որևէ այլ գործընկերոջ դեմ ուղղված չէ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն աջակցում է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը՝ այլընտրանքային հնարավորություններ ստեղծելով։ «Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք երբեք չենք խնդրել Հայաստանին արտահանում չիրականացնել Ռուսաստան»,- հայտարարել է դեսպանը։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode