Փուչիկները տրաքելու են, սուտ խոսացողները պատասխանատվության են ենթարկվելու. Ծառուկյան

կողմից admin2

 

«Այսօր որոշողը դուք եք, պատվարժա՛ն դատարան, ես ամեն ինչի պատրաստ եմ, եթե անգամ հանձնարարություն կա, որոշումը կատարեք։ Կարևորն այս ամիսների ընթացքում ինձ միշտ ուժ ա տվել այն գաղափարը, վստահությունը, որ ես արդար եմ, անգամ հանցանքի, հանցակազմի նշույլ չկա»,- դատական նիստի ժամանակ իր խոսքում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը:

«Ես փաստաբան չեմ, իրավաբան չեմ, այլ լիարժեք իրականությունն եմ ասելու՝ ամբողջ ազգը գիտի, որ Ծառուկյանն ինչ ասի, իրականություն է»։

Հիշեցնենք՝ հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդեց 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն ամեն ինչի էլ պատրաստ է, այս ամիսների ընթացքում իրեն ուժ է տվել այն գաղափարը, վստահությունը, որ ինքն արդար է։

«Արդար եմ ոչ միայն ասելու համար, այլ հանցակազմի նշույլ չի կարող լինել։ Եթե կարող է լինի, դատավարությունը դուք եք վարում, ամենաբարձր պատիժը տվեք, բայց եթե հանցակազմի նշույլ չլինի, անտեղի, իմ բարի համբավը, անձը…

Ինձ այսօր մեղադրում են՝ փող եմ շորթել, լվացել, թող հանրային մեղադրողներն ասեն՝ ոնց եմ արել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա մանրամասներ ներկայացրեց գործից, ապա ընդգծեց. «4 հանրային մեղադարող է նստած, փաստացի թող ասեն՝ պարոն Ծառուկյան ջան, այս հարցով դու փողը գողացել ես, խարդախություն ես արել, հափշտակել ես։ Չկա նման բան, փողի հետ կապ չեմ ունեցել, իմ փողերն եմ դրել, որի դիմաց իրենք իրենց ունեցվածքը գրավ են դրել»։

«Հարգարժան դատարան, որոշողը դուք եք, ես ուժեղ եմ, կարևորը խիղճս հանգիստ է, փուչիկները տրաքելու են, սուտ խոսացողները պատասխանատվության են ենթարկվելու։

Հանրային մեղադրողներն էլ դատական պրոցեսի ընթացքում կտեսնեն, որ փուչիկները տրաքելու են, Ծառուկյանն արդարացվելու է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode