38
Իսպանիայում 69 մարդու կյանք խլած գնացքի վթարից մեկ շաբաթ անց տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի արտահերթ ընտրությանը չմասնակցելու որոշման մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Տոլեդո նահանգի Ուրդա քաղաքի մոտ Մադրիդ-Սևիլիա արագընթաց գծի վրա AVE 2080 ուղևորատար գնացքը բախվել էր կայանած Iryo 6076-ի վերջին վագոնին։ Հարվածից երկու վագոն դուրս է ընկել գծերից ու շրջվել, ինչի հետևամքով զոհվել էր 67 մարդ, 50-ը՝ վիրավորվել: