54
Ալիևն ինչքան զգաց զիջելու համը՝ այդքան երկարաձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ուզում է առևտուր անի մեզ հետ, ասի՝ ազատ արձակում, դրա դիմաց տրվի Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն։ Մենք ասում ենք՝ ալիևյան Սահմանադրությունը մեր արժանապատվությունից ցածր է, որ անցկացվի Հայաստանում, ինչքան պետք է՝ կնստենք, կհելնենք, դա չի հարցը, ժողովուրդը պետք է համախմբվի, ու սրանց ցույց տանք, որ չենք զիջելու»,- նշեց նա։