40
ՀՀ 2026 թ. պետական բյուջեից արդարադատության նախարարությանը կհատկացվի 11 մլն 170 հազար դրամ` ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի պատշաճ կազմակերպման և անցկացման համար։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Խորհրդի 20-րդ նիստի անցկացումը նախատեսվում է 2026 թ. նոյեմբերի 10-ին Երևանում։
Խորհուրդը ձևավորվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների 2005 թ. օգոստոսի 26-ի որոշմամբ։