27
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայոց լեզվին, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Մարզիչների վրա այդ պահանջը պարտադիր կարգով տարածել պետք չէ: Եղել են դեպքեր, երբ հավաքականը ղեկավարել են օտարերկրացի մարզիչներ, որոնք չեն իմացել հայերեն, և դրանում վատ բան չկա: Նրա խոսքով՝ պետք է ճկունություն ցուցաբերել, որպեսզի ներգրավվեն հնարավոր լավագույն մասնագետները, ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՖՖ նոր նախագահ կարող է դառնալ Դենի Ջորկաեֆը՝ հայկական արմատներով ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը: Նախօրեին ֆեդերացիայի արտահերթ նիստում վերացվել էր լեզվական արգելքը ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների համար:
Նախնական տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի վերջին: