2027 կամ 2028 թթ․ պաշտոնապես կդիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու համար․ Փաշինյան

կողմից admin2

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախապատրաստություն չենք սկսել, այլընտրանքի ձևավորման ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա։ Այս մասին կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հարցին։

«Ո՛չ, չի նշանակում, որ նախապատրաստություն ենք սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ։ Ինչպես մեր ժողովրդին խոստացել ենք, մենք սկսել ենք այլընտրանքի ձևավորման նախապատրաստություն, որպեսզի ժողովուրդը ընտրության հնարավորություն ունենա։ Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասաց Փաշինյանը։

Նշելով, որ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունները բարձրացնում են Միությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ վարչապետը հայտարարեց, որ այս պահին այդ հարցով հանրաքվեի առարկա գոյություն չունի։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար նախ պետք է անցնել որոշակի ընթացակարգերով։

«Մենք գնում ենք այդ ճանապարհով, և ակնհայտ է, որ պրոցեսը տանում է դեպի դա, որ մենք ի վերջո 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու, մանավանդ որ մենք ունենք գործող օրենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազորությունները սահմանափակելու մասին հայտարարություններին՝ վարչապետը նշեց.

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառվել են»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode