38
Թուրքիայի ընդդիմադիր «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը անդրադարձել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությանը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Նոր կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը նշել է, թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո ինքը հասկացավ, որ «մարդկությունը դեռ չի մահացել»։
«Ամերիկայում Էրդողանին սիրող միակ անձը Ամերիկան է ղեկավարում։ Թուրքիայում Թրամփին սիրող միակ անձը՝ Թուրքիան։ Ավտորիտար, պոպուլիստ ղեկավարների համար տերեւաթափը շարունակվում է»,–ասել է Օզգյուր Օզելը։