«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպում է անցկացրել մտավորականության ներկայացուցիչների հետ։
Ընդդիմադիր ուժերի և մտավորականների հանդիպմանը մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող գործիչներ՝ երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Աննա Մայիլյանը, Դավիթ Ամալյանը, դիզայներ Նուռը, դերասան Արման Նավասարդյանը, ռեժիսորներ Արթուր Սահակյանը, Հովհաննես Իշխանյանը, գրող Հուսիկ Արան և շատ ուրիշներ։
հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Նարեկ Կարապետյանը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Դրա արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն՝ համազգային համախմբման անհրաժեշտության, Ադրբեջանի պարտադրած Սահմանադրությունից հրաժարվելու, առանց միակողմանի զիջումների ու տարածքային կորուստների խաղաղություն հաստատելու, ազգային ինքնությունն ու Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելու, ինչպես նաև ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները վերականգնելու մասին։