Եվրոպայում ռումբի մասին ահազանգերը խաթարել են ավիաընկերությունների չվերթները

կողմից admin2

Այսօր Եվրոպայում ռումբի մասին ահազանգերի պատճառով առնվազն մեկ տասնյակից ավելի չվերթներ ստիպված են եղել փոխել իրենց երթուղիներն ու հարկադրված վայրէջքներ կատարել։ CNN-ը գրում է, իրավասու մարմինները հայտնել են՝  որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Չվերթների երթուղու փոփոխման դեպքերից չորսը տեղի են ունեցել Չեխիայում։ Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանի ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ ռումբի մասին սպառնալիքները ստացվել են անանուն էլեկտրոնային նամակի միջոցով։ Նամակը ստացել են նաև այլ օդանավակայաններ։

Դուբլին-Հռոմ չվերթի օդանավը նման ահազանգի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող  ռազմական օդանավակայանում։ ԿԵղծ ահազանգեր ստացել են նաև Հելսինկի-Հռոմ, Հելսինկի-Վիեննա, Միլան-Բուխարեստ ու այլ չվերթների ինքնաթիռներ։

Պրահայի օդանավակայանն անմիջապես կապ է հաստատել արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ և գումարել ճգնաժամային հանձնաժողովի նիստ։

Ո՛չ օդանավակայանի ներկայացուցիչը, ո՛չ էլ ոստիկանությունը չեն նշել, թե որ լեզվով է գրված եղել էլեկտրոնային նամակը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode