55
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հետ հանդիպմանը։
Արդյոք հայկական զինված ուժերը կկարողանան ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, քանի որ տեսակետ կա, որ Թուրքիան չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցին, Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան դեռևս դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել, սակայն համոզված է, որ առաջիկայում այդ հարաբերությունները կհաստատվեն՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները։