32
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ, հայտնում է Factor.am-ը։
Վլադիմիր Վարդանյանը դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։
Մանդատը վայր դնելուց հետո՝ 2026-ի մարտին, նա դարձավ ՍԴ դատավոր, իսկ դատավոր ընտրվելուց ամիսներ անց, փաստորեն, դարձավ ՍԴ նախագահ։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՍԴ նախագահի նախորդ ընտրության ժամանակ Վլադիմիր Վարդանյանը ստացել էր 9 դատավորից 4-ի քվեն, այսինքն՝ ՍԴ դատավորների մեծամասնությունը ընտրել էր մյուս թեկնածուին՝ Էդգար Շաթիրյանին։
Բայց ընդամենը 20 օր անց ՍԴ որոշ դատավորներից մեկը փոխել է իր դիրքորոշումը։
Ըստ տեղեկությունների, Վլադիմիր Վարդանյանը նախագահ է ընտրվել 2-րդ փուլով՝ ստանալով 5 դատավորի ձայն։