Նախիջևանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և իրական ներուժ ունի տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի վերածվելու համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը՝ X սոցիալական ցանցում Նախիջևան կատարած այցին նվիրված հրապարակման մեջ։
Նա նշել է, որ Նախիջևանը կարող է կարևոր դեր խաղալ Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կանաչ էներգետիկայի ոլորտում կապերի ստեղծման գործում, այդ թվում՝ Միջին միջանցքի շրջանակում։
«Ապագայում Մեծ Բրիտանիան ցանկանում է այս գործընթացների մաս կազմել։ Բրիտանացի մասնագետներն արդեն իրենց ներդրումն են ունենում այստեղ տեղի ունեցող գործընթացներում։ Մշակվում է Նախիջևան քաղաքի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր։ Մենք ցանկանում ենք ավելին անել և աջակցել Նախիջևանի կայուն զարգացմանը։ Դա ներառում է քաղաքաշինական պլանավորում, տրանսպորտային և այլ կապերի զարգացում»,- հավելել է Նորմանը։