Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը նոր անդամներ ունի

կողմից admin2

Դատական իշխանությունից հայտնում են, որ այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց։

Ամփոփված տվյալների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանը, իսկ իրավաբան գիտնական անդամ՝ Վարազդատ Սուքիասյանը։

«Շնորհավորում ենք նորընտիր անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և մասնագիտական հաջողություններ իրենց պատասխանատու առաքելության իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։facebook sharing button

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode