45
Սոցցանցում հայ ֆուտբոլասերները շարունակում են բուռն քննարկել ՀՖՖ -ի նախագահի առաջիկա ընտրությունների օրակարգը եւ հատկապես արհեստական լուծումներով «դրսից մարդ բերելու» իշխանության ձգտումները.
Սուրեն Պողոսյանը գրում է՝
«Դեռևս անհայտ ՀՖՖ թեկնածուն….
ՀՖՖ-ն ունի նախագահի 2 թեկնածու, որոնցից մեկը նույնիսկ «լայաղ» (ֆրանսիական բառ է երևի) չի արել տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը։ Այսինքն Հայաստանում կա ակումբ որը ՀՖՖ նախագահի թեկնածու է առաջադրում ու էլի՞ պահելու է գաղտնի իր անունը։
Սա ի՞նչ վերաբերմունք է, սա ի՞նչ “ինքնավստահություն է”, արդեն պարզ է թե ինչ կերպ են որոշումներ կայացվելու, արդեն պարզ է որ սա վերարտադրություն է, որը չպետք է թույլ տանք, պետք է միավորվել այս մարդու դեմ, կապ չունի ով է նա, եթե նույնիսկ Դենիս Ջորկաեֆը չէ, միևնույն է տոտալ դեմ է պետք արտահայտվել…
Հայկական ֆուտբոլ, հայ ՀՖՖ նախագահ»։
Նշենք, որ ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։ 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Մյուս թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։