36
Նոյեմբերի 21-ին Էրեբունի փողոցի քանդած դիտահորի դիմաց շինարաները երեք արբանյակայանի ալեհավաքի ափսեներ էին տեղադրել, որպեսզի «Էրեբունի» թանգարանից արագ ընթացող մեքենաները տեսնեն դրանք։ Ակնհայտ է, որ գիշերը դրանք տեսնելը շատ դժվար էր լինելու։
Համացանցում շրջանառվեց ալեհավաքների լուսանկարը և լայն քննարկում է սկսվել:
Օգտատերերից մեկը գրել էր. «Տեսե՞լ էք թազա սպուտնիկըվի փոսերը։
Ասումա տալերկեք են դրել , որ կենտրոնի փոսերի հետ կապ պահեն»։
Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանը արձագանքել և ալեհավաքի ափսեները փոխարինել է լուսարձակող արգելապատնեշով և համապատասխան ճանապարհային նշանով կահավորել քանդված դիտահորը։