Սարգսյանի օրոք ՀՀ-ն ունեցել է ազգային շահեր և ազնվություն մեր արտաքին գործընկերների հետ․ Աշոտյան

կողմից admin2

«Հայաստանի արտաքին քաղաքականության Սերժ Սարգսյանի օրոք ունեցել է երկու իմպերատիվ՝ Հայաստանի ազգային շահեր և ազնվություն մեր արտաքին գործընկերների հետ»,-գրում է տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շարունակելով.

«Գործընկերների հետ ազնվության շնորհիվ է, որ Հայաստանն այդ ծանր տարիներին, երբ Մարտի մեկի ողբերգության վերքերը դեռ չէին սպիացել, երբ 2008 թ. օգոստոսի 8-ին սկսվեց ռուս-վրացական պատերազմը, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը հասավ այդ պահի համար աննախադեպ մակարդակի, երբ միջազգային տնտեսական ճգնաժամը ստեղծում էր նոր մարտահրավերներ, կարողացավ դիմակայել արտաքին ճնշումներին, կարողացավ տանել բացառապես ազգային շահերի վրա խարսխված արտաքին քաղաքականություն:

Այդպիսին էր, օրինակ, 2008-2009 թթ. մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը», այդպիսին էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր նախապատրաստելու պատմությունը, այդպիսին էին Արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունները, մասնավորապես, 2011 թվականի Կազանի հայտնի գագաթնաժողովին ընդառաջ, այդպիսին էր 2017 թվականի Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի նախապատրաստման եւ ստորագրման ընթացքը, այդպիսին էր Հայաստանի քաղաքականությունը ազգային շահերին վերաբերող ցանկացած հարցում:

Քանի որ շարունակվում են շահարկումները 2011-2013 թթ. իրադարձությունների մասին, հատկապես՝ Փաշինյանի եվրաարկածախնդրության համատեքստում, ապա հիշեցնեմ, որ Հայաստանն այդ ժամանակ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում բազմաթիվ ցուցանիշներով համարվում էր առաջատար:

Մենք բարեփոխումների ծավալով, որակով շատ եւ շատ ոլորտներում առաջ էինք անցել թե՛ Մոլդովայի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Վրաստանի ցուցանիշներից եւ դրա մասին խոսում էին մեր եվրոպացի գործընկերները:

Մի կարեւոր աքսիոմատիկ պնդում՝ Արեւելյան գործընկերությունը, երբ 2008-ին առաջարկվեց որպես լեհ-շվեդական նախաձեռնություն, համենայն դեպս, ԵՄ այդ պահի պաշտոնյաների հրապարակային ելույթներում, չէր դիտվում, որպես աշխարհաքաղաքական գործիք՝ Ռուսաստանի «ազդեցության» գոտուց նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների հանելուն (տեսեք ԵՄ պաշտոնյաների այդ տարիների ելույթները)։

Առաջնորդվելով աշխարհաքաղաքական մոտեցումների համադրման մեջ սեփական շահն առաջ մղելու ռազմավարական գերակայությամբ, Հայաստանը, Սերժ Սարգսյանի օրոք, հենց այդպես էլ մեկնարկել է այդ տարիների իր երկխոսությունը ԵՄ հետ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode