«Հանրային դաշինքը» առաջարկում է նոր Սահմանադրության մշակման միասնական հարթակ ստեղծել

կողմից admin2

«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է գալիս ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով

Ազդարարվում է հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։

Զուգահեռաբար, նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը։

Հիշեցնենք`  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր` նոյեմբերի 23–ին, հրապարակվելու է նոր Սահմանադրության տեքստը։ Ոչ իշխանական շրջանակներում Սահմանադրության փոփոխումը որակվում է որպես Ալիևի հերթական պահանջի կատարում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode