14
Երևանում տեղի է ունեցել «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։
Նոյեմբերի 25-ին մեծ էկրան բարձրացած Genetic Production-ի կողմից նկարահանված «Մոնթե» ֆիլմը Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին է և ամբողջապես հիմնված է իրական փաստերի վրա։
Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային՝ Հռիփսիմե Նահապետյանը:
Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՄՈՆԹԵ» ֆիլմի՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա՝ ռուսական պետական արգելքի հետևանքով:





