17
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն, ինչը նրանց օգնում է քննարկել ամենաբարդ հարցերը։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ճիշտ է, որ նախագահ Պուտինը շատ գործնական, պրագմատիկ և նույնիսկ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Թրամփի հետ։ Սա նրանց օգնում է քննարկել ամենաբարդ հարցերը, որտեղ կան բազմաթիվ անհամաձայնություններ, բայց միևնույն ժամանակ կան որոշակի ոլորտներ, որտեղ երկու պետությունների ղեկավարների տեսլականները համընկնում են», — նշել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։