33
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի թեման։
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անշուշտ, կշոշափվի մեր բազայի հարցը։ Այդ բազան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է։ Այստեղ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը։ Հետևաբար, օրակարգը կլինի խիստ հագեցած»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Կրեմլի խոսնակը։
Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ-ն և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն, միևնույն ժամանակ, ՌԴ դիրքորոշումն է կրկնել Պեսկովը։