23
«Որոշ շրջանակներ ֆուտբոլային մեր ազնիվ նկրտումները փորձում են տեղափոխել քաղաքական դաշտ»,- հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը։
Տեսաուղերձում նա նշել է «Քաղաքականության մեջ երբեք չեմ եղել և չկամ: Չեմ աշխատում ոչ մի ակումբում։ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում աշխատելու եմ կառավարության և ֆուտբոլի բոլոր շահառուների հետ։
Ֆուտբոլը հաղթելու է»։