Թող արդարությունը հաղթանակի, քանզի ճշմարտությունը չի կարող խավարով ծածկվել․ Հովհաննիսյան

կողմից admin2
Մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը գրել է․
«Դավիթ Համբարձումյանի ձերբակալության լուրը բոլորս ցավով և մտահոգությամբ ընդունեցինք և այս դժվարին պահին իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում նրան` վստահ լինելով, որ ճշմարտությունը պետք է հաղթի, իսկ արդարությունը վերականգնվի։
Իմ սրտակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, իմ գործընկերներին և Մասիս համայնքի բոլոր այն բնակիչներին, որոնց համար Դավիթ Համբարձումյանը տարիների աշխատանքով դարձել է պատասխանատվության, նվիրումի և կառուցելու կամքի խորհրդանիշ։
Դավիթ Համբարձումյանը կառուցել, կառուցում և կառուցելու է ոչ միայն շենքեր, բակեր, տներ, փողոցներ, պուրակներ, այլ ամենակարևորը, որ նա իր գործունեության ընթացքում` կառուցել ու անգամ այս կարգավիճակում շարունակում է կառուցել մարդկային, սիրո, համերաշխության կամուրջ։

Աստված թող ուժ ու համբերություն տա բոլորիս , պահապան լինի ԴԱՎԻԹԻՆ, և թող արդարությունը հաղթանակի, քանզի ճշմարտությունը չի կարող խավարով ծածկվել» ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode