23
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է սեփական ժողովրդի հանդեպ նրա ոչ այնքան մեծ վստահության մասին,- РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա կարծիքով, դա չի խոսում հայ ընտրողների, հայ ժողովրդի նկատմամբ շատ մեծ վստահության մասին։
«Պետք է ազնիվ ընտրություն ցույց տալ. ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիների ընթացքում ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարին՝ 12 միլիարդ։ նդհանուր առմամբ, Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին»,- նշել է Լավրովը։
Նա նշել է, որ ներկայիս իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի ԵՄ և առաջնորդվում են այլ խնդիրներով։