Ո՞վ է խոսում Տիգրանաշենի հանձնման մասին․ Ալեն Սիմոնյան

կողմից admin1

«Ո՞վ է խոսում Տիգրանաշենի հանձնման մասին, Նիկոլ Փաշինյանն ընդամենն այլ անուն է տվել»,- լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը համաձայն է, որ Տիգրանաշենն անկլավ է։

«Այո՛, ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է»,- ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ բոլոր այն տեղերում որտեղ Հայաստանն է առաջ, Հայաստանը հետ կգնա, իսկ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանը հետ կգնա։

Դիտարկմանը, թե Ադրբեջանը դուրս չի եկել ՀՀ սուվերեն տարածքներից՝ նա ասաց, թե Հայաստանն էլ, գուցե, շատ տեղերից դուրս չի եկել։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode