47
Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է համարում ոչ թե Գագիկ Խաչատրյանին պատգարակին գամված տանելը, այլ այդ ամենի շուրջ աղմուկը։
«Ինչո՞ւ, ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ չգործելու, եթե այս գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ»,- լրագրողներին ասել է նա։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից։
«Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա»,- ասել է նա։
Փաշինյանը կարծում է, որ այդ տեսարանը տեսնելով՝ հայ ժողովուրդն ասել է՝ «վերջապե՜ս»։