ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Հայաստանին չարժե հրաժարվել Ռուսաստանից և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից։
Կոլեսնիկի խոսքով՝ ռուսական ռազմաբազան տարածաշրջանում որոշակի սպառնալիքներ հավասարակշռող գործոն է, և Հայաստանը չպետք է երես թեքի իր ավանդական դաշնակցից։
«Չարժե երես թեքել դաշնակիցներից, միանգամից կուլ կտան։ Փոքր երկիր է։ Ռուսաստանը միշտ օգնել է Հայաստանին, և մեր ժողովուրդների հարաբերություններն ավանդաբար լավ են եղել»,– ասել է ՌԴ պատգամավորը՝ РИА Новости-ին տված մեկնաբանությունում։
Կոլեսնիկը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ բարդ փուլում են, և, իր գնահատմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է կողմնորոշվել դաշնակիցների հարցում։