10
Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճեցված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։