Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը․ որն է պատճառը

կողմից admin3

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը։ Կանցլերի ներկայացուցիչը հրաժարվել է նշել չեղարկման պատճառը, սակայն ընդգծել է, որ այն կապված չէ ժամանակացույցի խնդիրների հետ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Զրույցի չեղարկումը տեղի է ունեցել Սաքսոնիա-Անհալտում տեղի ունեցած ընտրություններում աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության խոշոր հաջողության ֆոնին։

«Գերմանիայի պոպուլիստական կուսակցությունը հենց նոր իսկապես մեծ գիշեր ապրեց։ Նրանք վերջապես հոգնել են բացարձակապես սարսափելի ներգաղթային կանոններից ու նորմերից, որոնք այդքան մեծ վնաս են հասցրել Գերմանիային։ Նրանք ուժ են հավաքում և այլևս չեն պատրաստվում դա հանդուրժել»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

 

Focus Mode