Գագիկ Խաչատրյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին

կողմից admin1

Գագիկ Խաչատրյանին դատարանի դահլիճից տեղափոխել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական դահլիճում ընթանում էր Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել էր նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել էր խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։

Focus Mode