Աղետային կրթություն․ Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին

կողմից admin3

Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աղետային կրթություն․

Մինչ ես Իտալիայում հանդիպումներ եմ ունենում գործարար ոլորտի հետ ու պատմում հայկական աշխատաշուկայի առավելությունների մասին` PISA 2025-ը հրապարակում է, որ Հայաստանը կրթական մի շարք ցուցանիշներով զիջում է միայն Պարագվային և Քենիային:

Այսինքն վերջից երրորդն ենք:

Ըստ այդ ցուցանիշի Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին: Այսինքն կարդացածը չի կարողանում վերլուծել, եզրահանգումներ անել և այլն: 10 տարի հետո մենք կունենանք մեծ խնդիրներ բոլոր ոլորտներում:
Որովհետև կրթությունը նորաձև չէ, արշավ ու ակադեմիական քաղաք չէ: Այն որակ է: Մենք անհապաղ պետք է ծրագրեր ստեղծենք այս իրավիճակը կարգավորելու և լուծումներ գտնելու համար:

Focus Mode