Հերացու դիահերձարանը 9 օր է չի տալիս կնոջ դին ամուսնուն

կողմից admin1

Սեպտեմբերի 1-ին Արտաշատի ջերմոցներից մեկում միջատի խայթոցից սուր վարակով հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է հաջորդ օրը՝ Երևանում։

Ջերմոցում խայթոցից մահացած կնոջ դին 9 օր է՝ անտերության մատնված մնացել է Հերացու դիահերձարանում։ Ոչ փող կա, որ վճարեն պահանջված 130 հազար դրամը և դին հանձնեն ամուսնուն, ոչ էլ Արտաշատի քաղաքապետն է մի կտոր հող տալիս հնդիկ ամուսնուն, որ 34-ամյա կնոջ դին հուղարկավորեն, ամիսներով չմնա դատաբժշկական կենտրոնի սառնարանում։

Հնդիկ ընտանիքը 6 տարի է՝ անօրինական բնակվում է Արտաշատի գյուղերից մեկում։ Նրանց երկու որբացած զավակները 6 և 4 տարեկան են, ծնվել են Հայաստանում։

Սառնարանում մնացած դիակի շուրջ այս աբսուրդային իրավիճակը ստեղծվել է հենց փաստաթղթերի բացակայության պատճառով։ Ամուսինը ահազանգել է Badoyan News-ին , և հույս ունի՝ բարեգութ մարդիկ ելքեր կգտնեն և կօգնեն, որպեսզի կարողանա կնոջ դին հողին հանձնել։

Focus Mode