Խնդրել եմ գլխավոր դատախազին, որ վերջին 10-15 տարում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության կարճված գործերը նորից նայեն․ Փաշինյան

կողմից admin1
ՀՀ-ում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում։
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խնդրի կարգավորումը պահանջել է դատաիրավական համակարգից։
«Գիտե՞ք՝ ինչու չեն քննվում. որովհետև մեծ հավանականությամբ նման դեպքեր տեղի են ունենում այն երեխաների հետ, որոնք ամուր սոցիալական թիկունք չունեն։ Այո՛, ես այստեղ մեծ խնդիր եմ տեսնում»,– ասել է նա։
Փաշինյանն այս հարցին անդրադարձել է ՀՀ նախկին նախագահների ու նախարարների նկատմամբ սկսված քրեական գործերի համատեքստում՝ նշելով, որ դատաիրավական համակարգի խնդիրներն են պատճառը, որ նրանց նկատմամբ քրեական գործերը 8 տարի հետաձգվել են։
 
«Դատարանի անկախությունը թալանչու օգտի՞ն է և ընդդեմ բռնաբարված երեխեքի՞, ո՞նց կարող է նման բան լինել։ Խնդրել եմ գլխավոր դատախազին, որ վերջին 10-15 տարում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության ինչքան կարճված գործեր կան, բոլորը հանեն ու նորից նայեն»,– շարունակեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` գյուղերում իրեն պատմել են պատմություններ անչփահասների նկատմամաբ սեռական ոտձգությունների մասին։ Ըստ նրա` դեպքերի մասին ամբողջ գյուղը գիտի, բայց անցել են տարիներ, ու իրավապահ համակարգը դեռ փորձաքննություն է անցկացնում։
Focus Mode