22
«Ուզում էին ինձ հուպ տալ, ճնշել»․ Եղիշե Հակոբյանը՝ հրդեհից հետո իր հետ կատարվածի մասին
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստի ընթացքում Եղիշե Հակոբյանը պատմել է, թե հրդեհից հետո բժշկական կենտրոնում ինչ վերաբերմունքի է արժանացել։
Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնում ռազմական ոստիկանության աշխատակիցները իրեն բրդել են և վիրավորական արտահայտություններ արել։ Հակոբյանը նշել է, որ իրենց գործողությունների նպատակը, իր ընկալմամբ, իրեն ճնշելն ու հոգեբանական ազդեցության ենթարկելն էր։
Հակոբյանն անդրադարձել է նաև հակառակորդի զինծառայողի՝ տարածք ներթափանցելու մասին տեղեկությանը։ Նա նշել է, որ այդ մասին լսել է այլ զինծառայողներից, սակայն անձամբ չի տեսել նման դեպք։
Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։