21
Ադրբեջանն ավարտել է Հայաստանի սահմանով դեպի Նախիջևան տանող էլեկտրահաղորդման գծի նախագծումը։ Այս մասին հայտարարել է «Ազերէներջի» ԲԲԸ-ի ղեկավար Բալաբա Ռզաևը։
Նախագծի համաձայն՝ գիծը կանցնի Արաքս գետի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ լեռնային և ժայռոտ տարածքներով։ Հայաստանի ուղղությամբ նախատեսվող էլեկտրահաղորդման գծի երկարությունը կկազմի 44 կիլոմետր։
Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրացանցին՝ ձևավորելով էներգետիկ ենթակառուցվածք, որը, ըստ Բաքվի, կարող է կապել Ադրբեջանը, Թուրքիան և Եվրոպան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային հաղորդակցության և էներգետիկ կապերի ընդլայնման շրջանակում։