22
Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում
Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Նշենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են մեկ տարի առաջ։ Այս տարվա հուլիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։