Լիլիթ Գալստյանը ՄԻՊ-ից պարզաբանումներ է պահանջել Բաքվում պահվող հայերի հարցով

կողմից admin2

Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցով ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ներկայացնել այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող քայլերը։

Գալստյանը ՄԻՊ-ից մասնավորապես հետաքրքրվել է, թե մարդասիրական իրավունքի շրջանակում ինչ գործողություններ են իրականացվել Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Նա նաև հարցրել է, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված գրություններում ինչ խնդիրներ են բարձրաձայնվել և ինչ արձագանք է ստացվել։

Պատգամավորը հետաքրքրվել է նաև՝ նախատեսո՞ւմ է արդյոք ՀՀ ՄԻՊ-ը դիմել Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ հայ գերիներին նրանց վերաբերյալ դատական ակտերը տրամադրելու և նրանց հիմնարար իրավունքների երաշխավորման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով։

Գալստյանը ՄԻՊ-ից պահանջել է տեղեկություններ նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացված քայլերի և դրանց արձանագրված արդյունքների վերաբերյալ։

Focus Mode