Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի գները կնվազեն․ Դոնալդ Թրամփ

կողմից admin2

Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի գները կնվազեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ պատերազմի ավարտը կարող է տեղի ունենալ նաև ընտրություններից առաջ, սակայն իր գնահատմամբ՝ առավել հավանական է, որ այն կավարտվի դրանցից անմիջապես հետո։ Նա նաև կրկին պնդել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն։

Միաժամանակ, նավթի շուկայում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Brent տեսակի նավթի գինը վերջին օրերին գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակում են խաթարել նավթի մատակարարումները։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը, իր գնահատմամբ, այլևս երկար չի կարող դիմակայել պատերազմին։

Focus Mode