24
BRICS-ի անդամ պետությունները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին և կդիմադրեն պրոտեկցիոնիստական միջոցառումներին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հնդկաստանում անցկացվող BRICS գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Ըստ Չինաստանի նախագահի՝ BRICS երկրները պետք է խթանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները։
«Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում, ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել նրանց»,- հավելել է նա։