27
Երկուշաբթի Օմանում կայանալիք՝ Իրանի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և տարածաշրջանային այլ հարցեր։ Այս մասին Reuters-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով, ստորագրված համաձայնագրի հասնելու հավանականությունը ցածր է։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը շարունակում է ձգտել այնպիսի համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին վճարներ գանձել այդ ջրային ուղուց օգտվող նավերից։ Օմանն իր հերթին դեմ է այդ առաջարկին։