26
Սոչիի օդանավակայանում կրկին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և թռիչքների իրականացման համար։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Սա վերջին մեկ օրվա ընթացքում օդանավակայանի աշխատանքի սահմանափակման արդեն երկրորդ դեպքն է։ Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, օդանավակայանը վերսկսել էր բնականոն աշխատանքը։