Դրոնների գնում էինք ներառել, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչև 2020 թվականը․ Հայկ Մամիջանյան

կողմից admin2

«Դրոնների գնում էինք ներառել, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչև 2020 թվականը». Հայկ Մամիջանյանը՝ սպառազինության ծրագրի փոփոխության մասին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն անդրադարձել է անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին՝ անդրադառնալով նաև Հայաստանի սպառազինության ձեռքբերման ծրագրերին։

Մամիջանյանի պնդմամբ՝ նախկին իշխանության օրոք մշակված սպառազինության գնման ծրագրում ներառված են եղել նաև անօդաչու թռչող սարքերի գնումներ, որոնք, նրա խոսքով, նախատեսվում էր Հայաստան հասցնել մինչև 2020 թվականը։

«Մենք գիտենք, որ դուք փոխել եք ռազմական գնումների, սպառազինության գնման պլանը, որտեղ մենք ներառել էինք դրոնների գնում, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչև 2020 թվականը»,- ասել է Մամիջանյանը։

Նա նաև պնդել է, որ այդ գնումների փոխարեն ձեռք են բերվել Սու-30ՍՄ կործանիչներ, որոնք, իր գնահատմամբ, մինչ օրս Հայաստանի անվտանգությանը որևէ էական օգուտ չեն տվել։

Մամիջանյանը միաժամանակ քննադատել է իշխանությունների մոտեցումները 2016 թվականի քառօրյա պատերազմի և հետագա ռազմական զարգացումների վերաբերյալ՝ պնդելով, որ ապրիլյան պատերազմը չի կարելի ներկայացնել որպես հայկական կողմի պարտություն։

Նրա հայտարարությունները հնչել են Արմեն Գրիգորյանի վերջին գնահատականների համատեքստում։

Այս մասին գրում է «Առավոտ»-ը։

Focus Mode