«Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը»․ Գրոնո
ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղ կատարած իր այցին և այնտեղ հայկական պատմամշակութային ժառանգությանը։
Նա նշել է, որ Քելբաջարի և Աղդարայի շրջաններ այցելության ընթացքում հնարավորություն է ունեցել անձամբ տեսնելու հայկական պատմական ներկայության հետքերը։ Գրոնոն այցելել է նաև Դադիվանք և Գանձասար։
«Ես չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը»,– ասել է Գրոնոն։
Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և այն զերծ պահել քաղաքական շահարկումներից։
Գրոնոն նաև ընդգծել է, որ մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության և վստահության ձևավորման գործընթացում։