Դանիայի վարչապետը հույսը չի կորցրել

կողմից admin3

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Արկտիկայի տարածաշրջանի և Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ կարգավորման հույս է հայտնել։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ինչպես ասել է՝ ԱՄՆ-ն և Դանիան համաձայնության են եկել ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ։

«Ես բավական լավատես եմ, որ մենք կարող ենք ուղի գտնել, և կարծում եմ՝ մենք արդեն հիմա տեսնում ենք շատ հստակ նշաններ և ազդանշաններ…. Հուսով եմ, որ մենք խաղաղ ուղի կգտնենք, թե ինչպես առաջ շարժվել», – ասել է նա ԵՄ ղեկավարների հետ Ֆինլանդիայում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

 

Focus Mode